Պատրիկ Ռոուզը հրավիրել է հայ երիտասարդ գիտնականներին համագործակցելու և ներկայացնելու իրենց գաղափարները
Նոյեմբերի 9-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ընդունել է ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակությանը: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) աջակցությամբ:
Հանդիպման մասնակիցներին ողջունել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Արթուր Իշխանյանը և ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի նախագծերի ղեկավար Պատրիկ Ռոուզը: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։
Հանդիպման նպատակն էր տեղում ծանոթանալ նորարարական գաղափարներին և նախագծերին, բացահայտել ապագայում դրանց ֆինանսավորման հեռանկարները: Պատրիկ Ռոուզը ներկայացրել է այցի նպատակները, հանդես եկել Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի և Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնի վերաբերյալ զեկույցներով:
Պատրիկ Ռոուզը նշել է, որ պատրաստ են աջակցել «ամենատարօրինակ», նորարարական, ավանդական մտածողությունը կոտրող, բեկումնային ծրագրերին: Նա հրավիրել է հայ երիտասարդ գիտնականներին համագործակցելու և ներկայացնելու իրենց գաղափարները, որոնց իրագործումը թվում է անիրատեսական, սակայն կարող են վերածվել կոնկրետ արգասիքի:
Հանդիպման ժամանակ ներկայացվել են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների գործունեությունը և հիմնական հետազոտությունները:
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը հայտարարել է. «Մեր կարգախոսն է՝ հետազոտություններում առաջատար փորձի շնորհիվ հասարակության բարգավաճում»:
Նա նշել է, որ ինստիտուտը ունի միջագային համագործակցության լայն փորձ, մասնակցել է շուրջ 90 միջազգային նախագծերի իրականացմանը և հրատարակում է տարեկան 70 հոդված գրախոսվող ամսագրերում:
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը ներկայացրել է երկրաբանության ոլորտում ԱՄՆ-Հայաստան համագործակցության պատմությունը, ընթացիկ ծրագրերը և հեռանկարները: Նա ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության արդյունքունքները՝ կապված սեյսմիկ, հրաբխային վտանգների, տեկտոնիկայի, երկրաջերմային էներգիայի, ակտիվ գեոդինամիկայի և այլ ուղղությունների հետ:
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը ներկայացրել է տնօրեն Արեգ Միքայելյանը, իսկ ՀՀ ԳԱԱ Օրբելու ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետազոտությունների մասին խոսել է Ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի հետազոտման լաբորատորիայի ղեկավար Արմեն Ոսկանյանը:
Հարց ու պատասխանի ժամանակ գիտնականները կիսվել են իրենց գաղափարներով: Հանդիպման մասնակիցները վստահություն են հայտնել, որ համատեղ մտքերի և ջանքերի արդյունքում կստեղծվի .
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան