Քննարկվում է ջրի սակագինը դարձնել 200 դրամ, գազի սակագինն էլ 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա. Գարեգին Բաղրամյան
Հայաստանում նախատեսվում է 2022-ի հունվարի 1-ից սպառողների համար փոփոխել ջրի սակագինը, քննարկվում է ներկայիս 180 դրամի փոխարեն առաջիկա 10 տարվա համար կայուն գին՝ 200 դրամ սահմանելու տարբերակը, իսկ սոցիալապես անապահով խմբի սպառողների համար ջրի սակագինը նախատեսվում է չփոփոխել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասեկ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Ավելի վաղ «Վեոլիա ջուր»-ը ջրի սակագինը շուրջ 43 դրամով բարձրացնելու, այսինքն մոտ 223 դրամ դարձնելու հայտ է ներկայացրել:
Հանձնաժողովն արդեն վերջացնում է Ջրային կոմիտեի և «Վեոլիա» ընկերության հետ քննարկումները՝ համաձայնագրի կնքման համար, որով նախատեսվում է, որ առաջիկա 10 տարվա կտրվածով վարձավճարների փոփոխություն չի լինի:
«Այսինքն, կունենանք շուրջ 200 դրամի մոտ սակագի: Միաժամանակ շրջանառության մեջ է դրվում կառավարության որոշում, որով առաջարկվում է սոցիալապես անապահով սպառողների խումբ առանձնացնել, որոնց համար գինը չի բարձրանա»,-ասել է Բաղրամյանը:
Այս հարցով հանձնաժողովի նիստը կկայանա նոյեմբերի վերջին: Իսկ սակագնի հնարավոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից: Այսպիսով սոցիալապես անապահով խմբի սպառողների համար սակագինը չի բարձրանա, այս պահին քննարկվում է մնացածինը՝ 200 դրամի շրջանակներում:
Անդրադառնալով ընկերությունում մոնիթորինգի արդյունքներին՝ նա նշել, որ մոնիթորինգի արդյունքներն արդեն ամփոփել են:
«Երեկ արձանագրությունն ուղարկվել է ընկերությանը: Շուրջ 2 մլն ջրի ծավալի ավելացում կլինի: Մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ: Կավելացվի փաստացի ծավալը»,-ասել է ՀԾԿՀ նախագահը:
Գարեգին Բաղրամյանը նաև հայտնել է, որ Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա:
«Սպառողների համար սակագինը հունվարի 1-ից, կարող եմ ասել, որ միանշանակ չի փոխվի, որովհետև արդեն բոլոր ժամկետներն անցել են»,-ասել է Բաղրամյանը՝ նկատի ունենալով հանձնաժողով սակագնի փոփոխման հնարավոր հայտնի ներկայացման, ուսումնասիրման և որոշման կայացման ժամկետները
Սակայն ռուսական կողմի հետ սահմանին գնի հարցով բանակցությունները շարունակվում են:
Էլեկտրաէներգիայի մասով դեռ քննարկումներ են ընթանում: Երբ հանձնաժողովը վերջնական հաշվեկշիռներ ստանա, նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին կհայտնի: Էլեկտրաէներգիայի սակագինը կախված է նաև նրանից, թե սահմանին գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ինչպես կավարտվեն:
Հարակից հրապարակումներ`
- Ջրի թանկացումը ծանր բեռ է դառնալու. տնտեսագետ
- Չեմ կարող պնդել՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2022թ. չի լինի. Գարեգին Բաղրամյան
- Հայաստանն ու «Գազպրոմ»-ը պայմանավորվել են գազի գնի շուրջ
- Եվրոպայում գազի գնի նոր պատմական ռեկորդ՝ 1000 խմ-ի դիմաց 1,455 դոլար
- 2022 թվականին ջրի սակագինը կբարձրանա. ՀԾԿՀ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին