Ուկրաիներենով կատակներն ամենազվարճալին են. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ շնորհավորել է ուկրաինացիներին ուկրաինական գրի և մայրենի լեզվի օրվա կապակցությամբ՝ ասելով, որ ուկրաիներենով կատակներն ամենազվարճալին են։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նոյեմբերի 9-ին Ուկրաինայում նշվում է ուկրաինական գրի և լեզվի օրը։
«Ուկրաիներենը զարդարանք է, որը հմայք է տալիս ամեն ինչին: Ուկրաիներեն օրորոցայինները ամենասիրունն են, ուկրաիներեն բանաստեղծությունները ամենառոմանտիկն են, անեկդոտներն ամենազվարճալին են, երկխոսություններն ու երգերն ամենաանկեղծն են, իսկ ուկրաիներեն սիրո հայտարարությունները ամենաեռանդունն են»,- գրել է Զելենսկին Telegram-ում։
Նաև պետության ղեկավարն անպարտելի է անվանել ուկրաիներենը։