Ադրբեջանի իշխանությունների գործողությունները պարունակում են պատերազմական հանցագործություններ․ Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր առավոտյան ԱՄՆ-ում ազդեցիկ հայ փաստաբաններ Կարօ Ղազարեանի ու Գառնիգ Քերքոնեանի հետ համատեղ քննարկմանը ներկայացրել է ադրբեջանցի զինվորականների կողմից մարդու իրավունքների խախտումները Լեռնային Ղարաբաղում 2020թ․-ի պատերազմի ժամանակ։
Կարօ Ղազարեանը գործում է Լոս Անջելեսում, իսկ Գառնիգ Քերքոնեանը՝ Չիկագոյում, որոնք նաև Հայերի իրավունքների պաշտպանության կոմիտեի (Armenian Rights Watch Committee) համանախագահներն են։
Արման Թաթոյանն ընդգծում է՝ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը՝ որպես Հայաստանում բնակչության իրավունքների պաշտպանության երաշխիք։
Արման Թաթոյանը նշում է, որ պատերազմի առաջին իսկ օրվանից Ադրբեջանի իշխանությունները թաքցրել են հայ գերիների թիվը, նշելով ընդհանուր 297 գերիների մասին։ Թաթոյանի խոսքերով, Ադրբեջանը շարունակում է պահել հայ գերիներին՝ նրանց օգտագործելով սակարկության համար, քաղաքական ու այլ նպատակներով։
«Ադրբեջանի իշխանությունների գործողությունները պարունակում են պատերազմական հանցագործություններ»,-ասում է Թաթոյանը։
Թաթոյանը խոսեց հայերի նկատմամբ պետության կողմից հովանավորվող ատելության, ցեղասպան ու ֆաշիստական քաղաքականության մասին, որոնք ադրբեջանցի զինվորականների կողմից էթնիկական դրդապատճառներով վայրագությունների հիմնական պատճառներն են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան