«Ժողովուրդ». Ինչո՞ւ հանրահավաքին ներկա չէր Արմեն Գևորգյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ հանգամանքը ընդդիմադիր խմբակցության ներսում բավականին բուռն կրքեր է հարուցել։ Պատգամավորները զարմացել, ապա նախատել են Գևորգյանին, թե ինչպես է համարձակվել բացակայել մի հանրահավաքից, որին անձամբ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է մասնակցել:
Մեր տեղեկություններով՝ հայաստանականները միմյանց միջև քչփչացել են, թե նրա՝ հանրահավաքին ներկա չլինելը նախևառաջ վերաբերմունք է. ի՞նչ ավելի կարևոր գործ կարող էր լինել, քան դեռ ամիսներ առաջ նախատեսված հանրահավաքը:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց կապ հաստատել Արմեն Գևորգյանի հետ ու լսել նաև նրա տեսակետը, սակայն մեր ոչ միայն զանգերը, այլ նաև օգնականի միջոցով ուղարկված հաղորդագրությունն անպատասխան մնացին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան