«Ժողովուրդ». Մովսես Հակոբյանին կանչել են հարցաքննության, ու գործը դոփում է տեղում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նախաքննական մարմիններում, մասնավորապես՝ ՀՔԾ-ում, Զինվորական քննչական վարչությունում մի շարք նախկին պաշտոնյաների վերաբերյալ հարուցված քրեական գործեր կան: Մասնավորապես, այնտեղ է քննվում ՀՀ զինված ուժերի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն երկար ժամանակ է, ինչ այդ գործով քննչական գործողություններ չեն կատարվում: Այսինքն՝ Մովսես Հակոբյանին կանչել են հարցաքննության, ու գործը դոփում է տեղում: Քննչական կոմիտեում է քննվում, օրինակ, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթեցման մասով հարուցված քրեական գործը, որից մեկ տարի է անցել, և գործը մնում է տեղում:
Այս գործով էլ միայն Ջալալ Հարությունյանին են հարցաքննել: Այս և մի շարք այլ գործերով մեկ տարի է անցել, սակայն որևէ նորություն չեն կարողանում գտնել կամ ներկայացնել հանրությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում