Իրանը դարձել է ՄԱԿ-ի՝ ատոմային ռադիացիայի հարցերով գիտական կոմիտեի մշտական անդամ
Չնայած ԱՄՆ-ի ու Իսրայելի ընդդիմությանն՝ Իրանը դարձել է ՄԱԿ-ի՝ ատոմային ռադիացիայի հարցերով գիտական կոմիտեի մշտական անդամ: Այս մասին գրում է Pars Today-ը։
Ավստրալիայի կողմից Քաղաքական և ապագաղութացման հատուկ կոմիտեին ներկայացված բանաձևի նախագծի շուրջ բանակցությունների մի քանի փուլից և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դրա միաձայն հաստատումից հետո, Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողացավ փոխել դիտորդի կարգավիճակը և դառնալ այս կոմիտեի մշտական անդամ:
Գիտական կոմիտեին անդամակցելու գործընթացի հետ կապված սահմանափակումների պատճառով, որոնք կիրառվում էին հիմնականում Արևմտյան բլոկի երկրների կողմից, Իրանն այս ուղղությամբ իր դիվանագիտական գործունեությունն ու խորհրդակցությունները սկսել 2011թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում և տարիներ տևած բանակցությունների մի քանի փուլերից հետո, այս տարվա Գլխավոր ասամբլեայում ընտրվել է որպես կոմիտեի մշտական անդամ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան