Լեռնային Ղարաբաղում բացվել է առաջին ուղղափառ եկեղեցին
Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական քաղաքի տարածքում, բացվել է առաջին ուղղափառ եկեղեցին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Արարողությանը ներկա են եղել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը։
«Ցավոք, Ղարաբաղում ռուսական եկեղեցիներ չեն պահպանվել։ Խորհրդային տարիներին բոլորը ավերվել են բոլշևիկների կողմից և Քրիստոսի Սուրբ Ծննդի պատվին բացված այս ռուս ուղղափառ եկեղեցին սուրբ, պատմական նշանակություն է ձեռք բերում»,-ասել է Ստեփանակերտի ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բոդրովը։