Հռիփսիմե Մկրտչյան. Առաջարկվող նախագծով չեն լուծվում գիտության ոլորտում առկա հրատապ խնդիրները
«Շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով չեն լուծվում գիտության ոլորտում առկա հրատապ խնդիրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հռիփսիմե Մկրտչյանը։
Նա թվարկեց այդ խնդիրները՝ Հայաստանում խեղաթյուրված է գիտնականի կերպարը, չկա կապ գիտնականի ու պետության միջև, չկան պետության կողմից առաջադրված խնդիրների ԳԱԱ-ին, գիտությանը, գիտնականին։
«Մենք ունենք Հայաստանում խնդիրներ, որոնք կարող են լւոծվել գիտնականին դիմելու դեպքում, բայց այդ օղակը չկա։ Այս օրենքը պետք է լուծի օրինակ գիտնականների՝ օր օրի նվազող խնդիրը։ Նախագծում չկան այնպիսի դրույթներ, որոնք կմեծացնեն գիտության նկատմամբ հետաքրքրությունը»,-ասաց նա։
Գիտնականի խոսքով, այս պահին պետք է ամեն ինչ անել գիտությունն ի նպաստ պետության ծառայեցնելու, մինչդեռ ուժերը կենտրոնացնում ենք ոչ պիտանի խնդիրների վրա։
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Սահակյան. Գիտությունը 1-2 օրում չի ստեղծվում, բայց կարող է քանդվել 1-2 օրում
- «Գիտուժ». Նախատեսված օրենսդրական փոփոխությունները կարող են լրջագույն վնաս հասցնել գիտական արդյունքի աճին միտված գործընթացին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան