«Հրապարակ». Սամվել Բաբայանը Ավինյանին խոսք էր տվել, սակայն չի ստացվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազատական կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանն օրերս հայտարարեց․ «ՀՀ օրենսդրության պահանջների խախտման և այլ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագրի ստորագրման, նյութերի վերաբերյալ Ազատական կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ կուսակցությունը Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել և որևէ անձի՝ կուսակցության անունից հանդես գալու լիազորությամբ չի օժտել»։
Ակնհայտ է, որ Մեղրիում «Հանրապետության» թեկնածու Բագրատ Զաքարյանի և Ազատականի ավագանու համագործակցությունը Բաբայանի հետ համաձայնեցված չէ, իսկ հուշագրով 2 կուսակցության ավագանիները որոշել էին կիսել 5 տարվա պաշտոնավարումը․ 2,5 տարի՝ մեկը, 2,5` մյուսը: Ազատականի ցուցակը գլխավորած Խաչատուր Ասատրյանն ասաց, որ ցուցակը ձևավորել են Բաբայանի իրավաբանները, իրենք ներկայացրել են պահանջվող բոլոր փաստաթղթերը, պահպանվել է օրենքի պահանջը, ընտրացուցակը ձևավորվել է 70/30 հարաբերակցությամբ, այսինքն, 70 տոկոսը՝ կուսակցականներ:
Թեև Ասատրյանը և մանդատ ստացած երկրորդ թեկնածուն անկուսակցական են. «Ավագանու անդամը կարող է դուրս գալ խմբակցությունից` գրավոր տեղյակ պահելով խմբակցության և համայնքի ղեկավարին»: Մեր տեղեկություններով՝ Բաբայանն ամեն ինչ արել է, որպեսզի ՔՊ-ի հետ կոալիցիա կազմեն՝ Ավինյանին խոսք էր տվել, սակայն Ասատրյանն ինքնուրույն որոշում է կայացրել` հուշագիր կնքելով Բագրատ Զաքարյանի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան