Ուիլ Սմիթը բարձրացել է Բուրջ Խալիֆա՝ աշխարհում ամենաբարձր շինությունը
Հոլիվուդյան հայտնի դերասան Ուիլ Սմիթը մագլցել է աշխարհում ամենաբարձր շինությունը՝ հասնելով դրա գագաթին։ Այս մասին գրում է «Luxury Launches»-ը։
Խոսքը Դուբայի հանրահայտ Բուրջ Խալիֆայի մասին է, որի երկարությունը մոտ 830 մ է:
53-ամյա դերասանն այս քայլին է դիմել իր յութուբյան Best Shape of My Life շոուի շրջանակում, որտեղ ցույց է տալիս՝ինչպես է փորձում նիհարել և վերականգնել նախկին մարզավիճակը:
Աստղը բարձրացել է աշտարակի հարյուրից ավելի հարկեր: Հասնելով վերջին 160-րդ հարկ՝ նա իմացել է, որ կարող է նույնիսկ ավելի բարձր գնալ՝ մինչև շենքի ծայրը։
Հարակից հրապարակումներ`
- Ուիլ Սմիթը վավերագրական ֆիլմ է նկարահանել իր քաշի կորստի մասին
- Ուիլ Սմիթը ցանկացել է սպանել սեփական հորը
- Ուիլ Սմիթն ու Հելեն Միրենը փողոցում գիրք կկարդան անօթևանների համար