Սև լճի տարածքում հայկական ԶՈւ-ի գործողություններից հետո Ադրբեջանը դիմել է ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու
Սև լճի տարածքում ադրբեջանական կողմի սադրանքին հաջորդած հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողություններից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով, և հենց ռուսական կողմի ակտիվ աշխատանքի շնորհիվ է հաջողվել կայունացնել իրադրությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Որևէ այլ տեղեկատվություն, որ տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, ՊՆ հայտարարությամբ՝ ապատեղեկատվություն է։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհել են Սև լճի հարակից խոտածածկ տարածքը
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն Սև լճի հատվածում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել
- ՊՆ. Ադրբեջանը կրակ է բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
- Սև լճի հարակից տարածքում Ադրբեջանը մեկ հարկանի քարե շինություն է կառուցել․ Իրինա Յոլյան
- Սերժ Սարգսյան.Առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսը գրավել են, ինչ է դրա համար պիտի կռի՞վ անենք
- Խոզնավարից մինչև Սև լիճ. զինվորների օրը այսօր փորձել ենք տոնական դարձնել․Իրինա Յոլյան