Սոցիալական ցանցերում և համացանցի այլ հարթակներում ապրանք վաճառողները նախագծով չեն հարկվի. Ռուստամ Բադասյան
«Նախաձեռնության նպատակը պետական բյուջեի եկամուտների ապահովելն է, այն էլեկտորնային ծառայությունների մասով, որոնք հնարավոր չէ իրականացնել առանց համացանցի»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը զեկուցելիս:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները մատուցում են բազմաթիվ ծառայություններ ՏՏ-ի և համացանցի օգտագործմամբ և չնայած նրանք իրենց գնային քաղաքականությունը վարելիս հաշվի են առնում ավելացված արժեքի հարկի գումարները, բայց համապատասխան միջոցները պետական բյուջե չեն գալիս և այդ բացը լրացնելուն է միտված նախագիծը:
«Փոփոխությամբ այդ բոլոր գումարներն այսուհետ կհոսեն պետական բյուջե, և ևս մեկ անգամ պարզաբանեմ, որ ֆիզիկական անձանց կյանքում որևէ բան չի փոխվում և նրանց վրա որևէ բեռ չի դրվում, այն ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից կամավորության սկզբունքով, նաև մեր հետ համագործակցության ուժով ,ավելացված արժեքի գծով պարտավորությունները հաշվարկելու և վճարելու մասին է»,-հայտնեց ՊԵԿ նախագահը:
Ըստ Բադասյանի՝ 4 կետով է որոշվելու ֆիզիկակակն անձի Հայաստանում գտնվելու փաստը՝ անձի գտնվելու վայրով, ում մատուցվում է ծառայութունը, IP հասցեով, բանկային քարտով կամ էլեկտրոնային դրամի վճարման վայրով և հեռախոսահամարով, երբ այն օգտագործվում է ծառայության համար վճարման միջոց:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ փոփոխությունները վերաբերվում են վեբփոստինգի, օնլայն գնումների, էլեկտրոնային շտեմարաններին հասանելիության ծառայություններին, որոնք իրականացվում են խոշոր միջազգային կազմակերպությունների կողմից:
Բադասյանը նշեց, որ դրանց մեջ մտնում են Գուգլը, Ֆեյսբուքը՝ ֆիլմերի, էլեկտրոնային գրքերին և այլ ծառայություններին հասանելիության առումով:
ՊԵԿ նախագահը պարզաբանեց, որ այն չի վերաբերում էլեկտրոնային հարթակներով առևտուր անելու դեպքերին, երբ ապրանքը ֆիզիկապես փոխադրվում է, իսկ էլեկտորնային հարթակը ընդամենը միջոց է այն պատվիրելու համար և շեշտեց, որ նախագիծը վերաբերում է այն ծառայություններին, որոնք ամբողջովին մատուցվում են էլեկտրոնային միջոցներով:
Բադասյանը հավելեց, որ փոփոխությունը վերաբևում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց մատուցվող գործարքներին:
Հարակից հրապարակումներ`
- Փոփոխություն եք անում մի օրենքում, որը 2015 թ-ից չի գործում. Վահագն Սահակյանը՝ ԱԺ-ին և կառավարությանը
- ԱԺ-ն կրկին քննարկում է օդանավակայանից տաքսի ծառայության համար 200.000 դրամ տուրք սահմանելու նախագիծը