Սոչիի լեռներում բացվել է առաջին գինեգործարանը
Սոչիի «Ռոզա Խուտոր» լեռնադահուկային համալիրի տարածքում բացվել է առաջին գինեգործարանը: Այս մասին «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությանը հայտնել է հանգստավայրի ներկայացուցիչը։
««Իմ Ռուսաստան» էթնոհամալիրի Կուբանի տաղավարի «Ռոզա Խուտոր» հանգստավայրում բացվել է առաջին գինեգործարանը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա նշել է, որ գինին հնեցվում է 24 կաղնե տակառում՝ հավատարիմ մնալով հին ավանդույթներին։
Ըմպելիքի պատրաստման այս եղանակը օգնում է պահպանել հնեցումը մինչև 1,5 տարի և ըմպելիքը հասցնել յուղալի հասունության։ Գինու արտադրության համար օգտագործվում են խաղողի տարբեր տեսակներ՝ կաբերնե, սովինյոն բլան, մերլո, նույնիսկ կա Կրասնոդարի ավտոխթոն՝ կրասնոստոպ։
Խաղողը աճեցվում է Անապայի մերձակայքում՝ 50 հեկտար հողատարածքում՝ գինեգործ Գենադի Օպարինի ղեկավարությամբ։
Ըստ զրուցակցի՝ առողջարանի բնակիչների և հյուրերի համար նախատեսված են համտեսներ, ինտերակտիվ թեմատիկ էքսկուրսիաներ և գինու պատրաստման վարպետության դասեր։