ՎՏԲ-Հայաստանը մեկնարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի ակցիա
09.11.2021թ մինչև 30.12.2021թ (ներառյալ) ՎՏԲ-Հայաստան Բանկն անցկացնում է ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի ակցիա՝ առավել շահավետ պայմաններով։ Բանկը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հաճախորդներին գրավադնել ոսկի Բանկի 67 մասնաճյուղերում և ստանալ ՀՀ դրամով վարկ՝ ցածր փաստացի տոկոսադրույքով: Այս մասին տեղեկացնում է ՎՏԲ-Հայաստան Բանկը։
«Հաճախորդները կարող են մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ դիմել Բանկի մասնաճյուղեր և ստանալ ոսկու գրավադրմամբ վարկեր՝ ՀՀ դրամով տարեկան 8%-ից մինչև 13.5% անվանական տոկոսադրույքով, տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է ընդամենը 17%-18.5%: Վարկի մարման ժամկետը 80 օրից մինչև 3 տարի է։ Վարկառուն իր հայեցողությամբ կարող է ընտրել վարկի մարման հետևյալ տարբերակներից մեկը.
1. մինչև 90 օր ժամկետի դեպքում տոկոսները վճարվում են անմիջապես վարկի տրամադրման պահին, իսկ մնացած տոկոսները վճարվում են վարկի ժամկետի ավարտին` մայր գումարի հետ միասին,
2. վարկի ամբողջ ժամկետի համար տոկոսները վճարվում են ամսական, իսկ վարկի մայր գումարը վճարվում է ժամկետի վերջում,
3. անուիտետային վճարումներ՝ ըստ ժամանակացույցի:
Վարկը տրամադրվում է հաշված րոպեների ընթացքում՝ հենց տեղում՝ ոսկերիչ-գնահատողի կողմից ոսկին գնահատելուց հետո։ Հայտի դիտարկման և վարկի սպասարկման վճարներ նախատեսված չեն: Վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի շրջանակներում վարկը տրամադրվում է ոսկու գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով։
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ստանդարտացված ոսկու ձուլակտորներ վարկով՝ ձևակերպելով այն որպես գրավ անմիջապես գնման պահին:
Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաև օգտվել այլ բանկերից և վարկային կազմակերպություններից լոմբարդային վարկերի գնման ծառայությունից՝ գրավի գնահատված արժեքից 30%-ով ավելի գումար ստանալու հնարավորությամբ։ Իսկ ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ունեցող վարկառու-հաճախորդներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի չափը մինչև 10%:
Ակցիայի պայմանների մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ Բանկի մասնաճյուղերում, պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով»:
ՎՏԲ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ավանդային ակցիա՝ «Խնայողությունների օրը ՎՏԲ-ի հետ»
- Հաճախորդները կարող են ապառիկ գնումներ կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը զգուշացնում է հաճախորդներին հեռախոսազանգերի միջոցով խարդախությունների մասին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Build Armenia 2021 ցուցահանդեսի գործընկեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Շահավետ պայմաններ՝ ավտովարկով Mazda և Suzuki մակնիշի ավտոմեքենաներ ձեռք բերելու համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է աշակերտներին և ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան իրականացնել ակնթարթային դրամական փոխանցումներ
- ՎՏԲ-Հայաստան. Ակտիվ օգտագործե՛ք Ձեր վարկային քարտը և ստացե՛ք նվեր Բանկի 20 վճարային մատանիներից մեկը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներին՝ դիպլոմների շնորհման արարողության ժամանակ
- Արմավիր քաղաքում բացվեց «Ռուսական կենտրոն»` ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ակցիա՝ «Ամառային ավանդ»
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Դարձե՛ք cashback մարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում