Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն՝ Բաքվի «ռազմավարի» այգում
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, որը լուսաբանում է հակամարտության գոտիներում պատերազմներն՝ այդ թվում նաև արցախյան պատերազմը, թվիթերում նկարներ է հրապարակել, որում Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն՝ երեխաների հետ Բաքվի «ռազմավարի» այգում է։
«Ուկրաինայի պատվիրակությունը, այդ թվում՝ նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն, այցելել է Բաքվի ռազմավարի այգի»,- գրել է Սնելը։
Արձագանքելով գրառմանը, Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բուիսոնը, գրել է՝ Բաքվի այս այգին, որը ցույց է տալիս հայերի դեմ կատաղի ռասիզմը, ամոթ է ու պետք է դատապարտվի ՄԱԿ-ի ու քաղաքակրթական արժեքներ դավանող բոլոր պետությունների կողմից։
«Փոխարենը, Ուկրաինայի նման որոշ երկրներ այս ժեստով օրինականացնում են նրա գոյությունը։ Ամոթ»,- գրել է Բուիսոնը։
Ce Parc des trophées à Bakou, d'un racisme scandaleux contre les #Armeniens, est 1 honte que devraient condamner @ONU_fr et tous les Etats attachés à certaines valeurs civilisationnelles. Au lieu de cela, certains pays comme l'Ukraine légitiment son existence par ce geste. #honte https://t.co/ziC0AROhHu
— J-Christophe Buisson (@jchribuisson) November 9, 2021