Մոլորակի ամենասեքսուալ տղամարդը Փոլ Ռադն է
Ամերիկյան դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Փոլ Ռադը People ամսագրի վարկածով դարձել է մոլորակի ամենասեքսուալ տղամարդը։ Ռադը, զարմացած հրապարակման նման որոշումից, ասել է, որ աշխարհում շատ մարդիկ կան, որոնք իրենից ավելի շատ են արժանի այս կոչմանը:
Նշվում է, որ լուրը ապշեցրել է ոչ միայն դերասանին. մի քանի օր առաջ լրատվամիջոցները պնդում էին, որ Քրիս Էվանսն է ամսագրի վարկածով դառնալու ամենասեքսուալ տղամարդը։
Չնայած իր հանրաճանաչությանը, Ռադն ամենաշատն ուրախանում է, երբ տանը լինում է կնոջ և երեխաների հետ: Ի դեպ, ամենասեքսուալ տղամարդ ճանաչվելու մասին լուրն առաջինն իմացել է դերասանի կինը: