Փողոցում կնոջ ծեծի մասին հաղորդում. «Իրավունքի ուժ»
«Իրավունքի ուժ» ՀԿ-ն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ իրավապհների ուշադրությունը հրավիրել փողոցում կնոջը ծեծած տղամարդու գործողությունների վրա։
«Այսօր՝ ժամը 14։20-ի սահմաններում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում քաղաքացիները ականատես են եղել և տեսագրել են փողոցում տղամարդու կողմից կնոջ նկատմամբ ֆիզիկական բռնության։ Բռնության գործադրող տղամարդը վարում է 45OO010 համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենա։
Ականատեսների վկայությամբ՝ բռնության ենթարկվող կինը հեռացել է դեպքի վայրից այլ մեքենայով, իսկ բռնարարը մեքենան քշել է տվյալ մեքենայի գնացած ուղղությամբ»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։