Մաքրել «մահվան անապատը». ինչպես են հայ զինվորականներն օգնում Սիրիայում ականազերծման աշխատանքներին
Սիրիայում գործող մարդասիրական ականազերծման հայկական կենտրոնի մասնագետները առաջին տարին չէ, ինչ աշխատում են։ Այս մասին գրում է «tvzvezda.ru»-ն։
Նրանց շնորհիվ հարյուրավոր հայտնաբերված և վնասազերծված պայթուցիկ սարքեր կան, և, հետևաբար, նույնքան կյանքեր են փրկվել:
Օրինակ, այսօր Հալեպում սակրավորներին հաջողվել է հայտնաբերել ահաբեկիչների կողմից քողարկված ական:
«Նրանք ինքնաշեն պայթուցիկ սարք են հայտնաբերել արշավի ժամանակ։ Սարքի նպատակն է եղել պայթեցնել ճանապարհը, երբ տանկերն ու զրահամեքենաները քշեին այստեղ: ՏՄ-83-ի նման մի բան են սարքել։ Ճանապարհով անցնող մալուխը քողարկված է»,- իր դիտարկումներով կիսվել է Ականազերծման խմբի ինժեներական ծառայության պետի օգնական Իշխան Կարապետյանը։
Որոնողական տարածքը 250 հազար քառակուսի մետր է, և այս ճանապարհը պետք է անցնել զրահապատ կոստյումով, ի դեպ՝ ռուսական արտադրության։ Չնայած դա շատ ծանր է, բայց չափազանց հուսալի:
«Այս կոստյումը կդիմանա ցանկացած հակահետևակային ականի պայթյունին և՛ հզոր պայթուցիկին, և՛ բեկորայինին»,- պարզաբանելէ մարդասիրական առաքելության ինժեներական ծառայության ղեկավար Հակոբ Շիրինյանը։
Բոլորից ամենավտանգավորը պայթուցիկ թակարդներն են: Նրանք թաղված են ոչ թե հողի մեջ, այլ քողարկված են որպես կենցաղային տարբեր իրեր։ Դրանք ամենից հաճախ խափանում են քաղաքացիական անձինք, հատկապես երեխաները: Իսկ ահաբեկիչները նույնիսկ հրետանի ու ականանետեր են օգտագործում ականներ պատրաստելու համար։
«Մենք գտել ենք 120 մմ տրամաչափի երեք պարկուճ և ևս մեկ պայթուցիկ։ Դրանք դեռ կարող են պայթել, ուստի նրանց չի կարելի մոտենալ կամ դիպչել: Մեր խնդիրն ուղղակի նրանց գտնելն է, այնուհետև մենք տեղեկացնում ենք սիրիական բանակին։ Իսկ հետո նրանք գալիս են և պայթեցնում դրանք»,- ասում է ականազերծող խմբի զինծառայող Սլավիկ Փամբոխչանը։
Ընդամենը երկու օրվա ընթացքում սակրավորներն այս տարածքում մոտ երկու տասնյակ պայթուցիկ սարքեր են հայտնաբերել։
Նախկինում այս տարածքը մահվան անապատի տեսք ուներ՝ հազարավոր ականներով: Եվ հիմա կյանքն այստեղ նորից կթագավորի, և մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց տները։
Հայ սակրավորների համար ողջ տեխնիկան տրամադրում է ռուսական բանակը։ Ականազերծման խմբերը պահպանվում են ռազմական ոստիկանության կողմից ելքի կետերում. իրականում սա համատեղ մարդասիրական աշխատանք է երկրի համար տնտեսապես կարևոր գյուղատնտեսական տարածքներից պայթուցիկ նյութերի համակարգված մաքրման ուղղությամբ: