Պարզվել է փողոցում կնոջը ծեծող տղամարդու ինքնությունը
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել այսօր համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ, որտեղ փողոցում տղամարդը ծեծում է կնոջ.
«Այսօր համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։
Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր»։
Հարակից հրապարակումներ`
- Փողոցում կնոջ ծեծի մասին հաղորդում. «Իրավունքի ուժ»
- Տղամարդը փողոցում ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցնում կնոջը, քաշում մազերը