Տիեզերական աղբը կմոտենա Միջազգային տիեզերակայանին նոյեմբերի 12-ին
Նոյեմբերի 12-ի առավոտյան չինական Fengyun-1C արբանյակի մի հատվածը կմոտենա Միջազգային տիեզերակայանին։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Այս պահին մասնագետները հաշվարկում են հետագծերը և ճշտում մոտեցման պարամետրերը:
Fengyun-1C-ն չինական օդերևութաբանական արբանյակ է։ 2007 թվականի հունվարի 11-ին Չինաստանը հաջողությամբ փորձարկել է սեփական հակաարբանյակային զենքը։ Fengyun շարքի FY-1C օդերևութաբանական արբանյակը, ուղեծրում 865 կմ բարձրության վրա, ոչնչացվել է հակաարբանյակային հրթիռի ուղիղ հարվածից: