ԱԺ-ն կրկին քննարկում է օդանավակայանից տաքսի ծառայության համար 200.000 դրամ տուրք սահմանելու նախագիծը
«Որակյալ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար առաջարկվում է սահմանել օդանավակայանի մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա, որի պետական տուրքը նախատեսվում է տարեկան 200.000 դրամ»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Փոխնախարարը զեկուցեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների փաթեթի նախագիծը:
Սիմոնյանը նախաձեռնությունը հիմնավորեց տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար օդանավակայանի տարածքից փոխադրումների որակի բարձրացմամբ:
Նա հայտնեց, որ օրենսդրական փաթեթով սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքին ներկայացվող պահանջներ, մասնավորապես՝ տաքսիների վրա պետք է լինի շախմատաձև գծանշում և «Այրոտաքսի» գրառում:
Փոխնախարարը հայտնեց, որ 7 տարուց ավելի հնության մեքենաներով լիցենզիա ստանալու մրցույթին մասնակցել չի թուլատրվի:
«Եթե առանց լիցենզիա օդանավակայանից ուղևորափոխադրումներ իրականացվեն, ապա վարորդները կտուգանվեն 50 հազար դրամով»,- տեղեկացրեց Արմեն Սիմոնյանը:
ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն առաջարկեց, որ տուգանքի չափն ավելացնել, որպեսզի բացառվի օդանավակայանից անհատ տաքսիների գործունեությունը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը չհամաձայնեց Հովիկ Աղազարյանի հետ՝ ասելով որ տնտեսվարողը տուգանքի առարկա չէ, իսկ օրենքը ընդունելուց պետք է հաշվի առնվի անհատ տաքսի վարողների շահերը:
Նա հայտնեց, որ օրինագիծը քննարկվել է նախորդ ԱԺ-ում, բայց վերջինիս լիազորությունը շուտ ավարտվեց և գործադիրը ստիպված է նախագիծը կրկին բերել արդեն 8-րդ գումարման ԱԺ:
Հարակից հրապարակումներ`
- Հետաձգվեց կաթնային յուղով կաթնամթերքի համար խանութներում առանձին դարակաշար նախատեսող նախագիծը
- Շահումով խաղերի և բուքմեքերական ընկերությունների գովազդի սահմանափակման մասին նախագծում որոշ բարելավումներ կկատարվեն. Թունյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին