ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում գործում է հոգեբանի ծառայություն
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին հիշեցնում են, որ օպերատիվ շտաբում գործում է նաև հոգեբանի ծառայություն և նույն հասցեում հատկացված է գրասենյակ, որտեղ կարող են դիմել խորհրդատվության նպատակով՝ առանց տարիքային սահմանափակման:
Հոգեբանի ծառայությանը կարող են դիմել՝
. անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ընտանիքի անդամները, հարազատները.
. գերության մեջ եղած անձինք, նրանց ընտանիքի անդամները.
. ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները.
. զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները.
. ռազմական գործողություններին մասնակցած անձինք (զորահավաքային զորակոչով ներգրավվածներ, կամավորականներ).
. տեղահանվածները (երեխաների՝ շտկողական, վերականգնողական և զարգացնող աշխատանքներ).
. պատերազմին անուղղակի մասնակցություն ունեցող անձինք.
. գործող զինվորականներ.
. նախազորակոչային տարիքի քաղաքացիներ.
Այս ընթացքում հոգեբանի մոտ խորհրդվատության համար դիմել և համապատասխան օգնություն է ստացել 121 մարդ։