Հայաստանում արդարադատություն չկա. Մենուա Հովսեփյանի պաշտպան
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կկալանավորվի։ Panorama.am-ը տեղեկացավ Մ.Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանից։
Նա հայտնեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, այսօր բավարարել է Մենուա Հովսեփյանին 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը և Հովսեփյանին կրկին կալանավորելու որոշում կայացրել։
«Հայաստանում արդարադատություն չկա, Վերաքննիչ դատարանն էլ այլևս գոյություն չունի ինձ համար, բացառությամբ մի քանի դատավորի»,- ասաց Արմեն Մելքոնյանը։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, հոկտեմբերի 14-ին Մենուա Հովսեփյանի և մյուսների գործով նախնական դատական նիստին քննարկել էր Հովսեփյանի խափանման միջոցի հարցը և որոշում կայացրել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին՝ գրավի չափ սահմանելով 30 մլն դրամը։ Դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել էին։ Բացի Մ. Հովսեփյանից, մյուս երեքին կալանավորելու մասին միջնորդությունները մերժվել էին։
Հարակից հրապարակումներ`
- Կալանավորվել է Մենուա Հովսեփյանը
- Եթե Առուշ Առուշանյանն այստեղ լիներ, հաղթանակը կնվիրեր պատերազմում նահատակված մեր տղաներին. Մենուա Հովսեփյան
- Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատության մեջ է
- Այս ամենի հիմքում քաղաքական պատվերն է. Մենուա Հովսեփյանի պաշտպան
- Գորիսի փոխքաղաքապետերից Մենուա Հովսեփյանը կալանավորվել է, Իրինա Յոլյանը՝ ոչ
- Գորիսը մաքսիմում արել է ամեն բան․ Մենուա Հովսեփյան
- Թուրքը Սյունիք ոտք չի դնելու. Մենուա Հովսեփյան
- Ամպագոռգոռ հայտարարություններ անողները հասկացան, որ Սյունիքն անվտանգ չէ. Մենուա Հովսեփյան