Տաթևի քաղաքապետը կլինի «Շանթ»-ից, փոխքաղաքապետը՝ «Ապրելու Երկիր»-ից
«Ապրելու երկիր» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.
«Տաթև համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը «Շանթ դաշինք» խմբակցության հետ համատեղ ստորագրել է համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով Տաթև համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները։
Հուշագրում սահմանված են համայնքի զարգացման առաջնահերթությունները, աշխատանքային սկզբունքները։
Երկու խմբակցությունները համայնքի ղեկավար կընտրեն «Շանթ դաշինք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Սամվել Լալայանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մարատ Գերասիմյանին»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՔՊ-ն ամեն ինչ անում է Տաթևում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար
- ՏԻՄ ընտրություններ. Մանդատները բաշխված են
- Տաթևի, Տեղի, Գորիսի մի քանի ընտրատեղամասերում վերահաշվարկ կիրականացվի
- Ընտրողներն առավել ակտիվ են Մեղրիում ու Տաթևում, պասիվ են Գյումրիում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան