Սյունիքի մեծ թվով բնակավայրերի մի հատվածի նկատմամբ Հայաստանը կորցնում է իր վերահսկողությունը. Տիգրան Աբրահամյան
«Իշխանությունը պարզորոշ կերպով տեղեկացրել է, որ այն ճանապարհը, որով մենք որպես կանոն Գորիսով, Որոտանով, Շուռնուխով, Դավիթ Բեկով գնում ենք դեպի Կապան, ադրբեջանցիները տեղակայելու են անցակետեր, որտեղ մաքսային, անձնագրային վերահսկողոթյուն է իրականացվելու նաև Հայաստանի քաղաքացիների նկատմամբ»,- կառավարության շենքի դիմաց հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ այդ ճանապարհն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել այս իշխանությունների ապօրինի, բանավոր որոշումների արդյունքում։
«Իշխանությունները մեր երկրի շահերի դեմ ուղղված հերթական քայլն արդարացնելու համար փորձում են իրենց տարբեր ներկայացուցիչների միջոցով թեման վերաճել լավ ու վատ ճանապարհի, ներկայացնեն՝ ինչպիսի ասֆալտաշինական աշխատանքներ են իրականացրել այլընտրանքային ճանապարհներում, ինչը թեմայի հետ քաղաքական առումով, բնականաբար, որևէ կապ չունի։
Կրկնում եմ՝ այս ճանապարհն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել, այդտեղ համապատասխան ընթացակարգեր են սահմանվել այն պատճառով, որ 2020 թվականին դեկտեմբերին նոյեմբերի 9-ի փաստաթղթին չհամապատասխանող դրույթներով Սանասարի և Կովսականի՝ այդ պահին հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներն ապօրինի, բանավոր փոխըմբռնման պայմաններում հանձնվել է Ադրբեջանին և մեր անվտանգությունը, հատկապես Սյունիքի ուղղությամբ, խիստ սպառնալիքի տակ է հայտնվել այդ որոշումից հետո»,- ասաց Տ. Աբրահամյանը։
Նա ընդգծեց՝ իշխանությունն այս պահին ունի մեկ նպատակ. մոլորեցնել հանրությանը, փորձել իրավիճակը ներկայացնել լրիվ այլ համատեքստում, ինչն իրականության հետ որևէ աղերս չունի։
«Երկրորդ, որևէ գեոպալիկ կենտրոն Հայաստանի իշխանություններին չի պարտադրում թքած ունենալ իր անվտանգային համակարգի վրա, սպառնալիքի տակ դնել իր քաղաքացիների անվտանգությունը, որևէ ռեգիոնալ տերություն Հայաստանին չի ստիպում գնալ իր երկրի շահերը տրորող որոշումների ճանապարհով, և եթե այս իշխանությունը միայն տեսնում է այդպիսի ճնշումներ, այդպիսի որոշումներ, ապա գոնե նվազագույն չափով բարոյականություն ունենալու պայմաններում ուղղակի կթողներ և կհեռանար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարցին՝ հայկական կողմն ո՞ւմ է համար տեղադրում մաքսակետերը, նա պատասխանեց. «Եթե կա հատված, որտեղով պայմանական կարելի է անցնել անձնագրային ռեժիմի սահմանման պայմաններում, բնականաբար, հայելային ձևով պետք է տեղակայվեն հայկական մաքսակետեր։ Այլ բան է, որ դա ՀՀ քաղաքացու համար ունի զրոյական արժեք, չի կարելի որևէ պայմաններում դիտարկել որպես ուժեղ հակաքայլ Ադրբեջանին։ Իրականում իրավիճակից բխող տեխնիկական քայլ է, որը քաղաքական իրավիճակում մեզ համար որևէ խնդիր չի լուծում»։
Պատասխանելով մեկ այլ հարցին, թե Փաշինյանը կառավարության նիտին ասել է, որ ադրեբաջանական մաքսակետը չի գտնվում հայկական տարածքում, Տ. Աբրահամյանն ասաց, որ Հայաստանն առաջիկայում սպասվող մեծ գործընթացներում՝ սկսած դելիմիտացիայից, դեմարկացիայից, վերջացրած Սյունիքի հետ կապված տարբեր հարցերով, միանգամից նեղացնում է իր բանակցային հնարավորությունները, ի սկզբանե Ադրբեջանին լեգիտիմ հնարավորություն, իրավունք է տալիս Սյունիքի հատվածում վարվելու այնպես, ինչպես վարվել է պատերազմից հետո։
«Փաստացի, Սյունիքի մեծ թվով բնակավայրերի մի հատվածի նկատմամբ Հայաստանը կորցնում է իր վերահսկողությունը, քանի որ ենթակառուցվածքային առումով այդ վերահսկողությունն անցնում է Ադրբեջանին, այդ բնակավայրերը, որոնք տեղակայցած են այդ հատվածում, ոչ միայն կապի առումով խնդիրներ ունեն, նաև անվտանգային առումով խոշոր խնդիրներ են պարունակում։ Եթե նույնիսկ որևէ փուլում այդ հատվածում այլընտրանքային ճանապարհներ ստեղծվեն, անվտանգային առոմով խնդիրները մնալու են մշտապես ակտուալ»,- ասաց Տ. Աբրահամյանը։
Հարցին՝ փաստացի կարո՞ղ են ասել, որ այս հատվածում դեմարկացիա, դելիմիտացիա իրականացվեց, ընդդիմադիր պատգամավորը պատասխանե. «Այստեղ երկու խնդիր կա. Ադրբեջանը տեղակայվում է Հայաստանի շփման գծի այն հատվածներում, որոնք ունենք ռազմավարական նշանակության, ցանկացած գործընթաց հետագայում՝ կլինի դելիմիտացիա, դեմարկացիա, կլինի Հայաստանին կամ Արցախին վերաբերող որևէ գործընթաց, Ադրբեջանն ի սկզբանե իր համար ապահովում է Հայաստանի վրա ուժեղ ճնշումներ ապահովելու մեծ լծակներ։ Սա ենթադրում է, որ ցանկացած այլ իրավիճակում Ադրբեջանը ցանկացած գործընթացում բանակցությունների սեղանի շուրջ հանդես է գալու շատ ավելի ուժեղ դիրքերից, և այս դեպքում Հայաստանին կորուստներ պարտադրելը շատ ավելի մեծ հնարավորություններ է ստանալու»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Եթե չարթնանանք, մեզ ավելի վատ բաներ են սպասվում
- Հավանաբար ՀՀ քաղաքացիները վճարելով կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհը. ՀՀ ԱԽՔ
- Էլինար Վարդանյան. ԱԽՔ-ի հայտարարությունից պարզ է, որ Գորիս-Կապան մայրուղին վերջնականապես նվիրել են Ադրբեջանին
- Ոստիկանները թույլ չեն տալիս ընդդիմադիր պատգամավորներին մոտենալ կառավարության շենքին
- Աննա Գրիգորյան. Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը հայտնվելու են շրջափակման մեջ
- Հայաստանի կարևորագույն մայրուղու վրա հաստատվել է թուրքական գերիշխնություն. Գեղամ Մանուկյան
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի շուրջ օղակը շարունակվում է սեղմվել
- Սյունիքում անվտանգային նոր ական է դրվում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանը այսօրվանից սահմանային և մաքսային հսկողության կետեր կտեղադրի ՀՀ-ում՝ Գորիս-Կապան ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան