«Ժողովուրդ». Կառավարությունն ազնիվ չէ իր հայտարարություններում. Նոր խաղատներ կարող են ստեղծվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը մի կողմից արգելում է շահումով խաղերի, խաղատների և բուքմեյքերական ընկերությունների գովազդը զանգվածային լրատվական միջոցներում՝ այդկերպ վնասելով նաև լրատվամիջոցներին, մյուս կողմից՝ հենց օրենքի նախագծով նոր խաղատներ ստեղծելու հնարավորություն է ամրագրում:
Մասնավորապես, երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որով ցանկանում է փոփոխություն կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում: Ինչպես հայտնի է, Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան քաղաքներում թույլատրվում է խաղատների գործունեությունը: Եվ, ահա, նախարարությունը ցանկանում է օրենսդրությամբ ամրագրել, որ խաղատներ կարող են լինել նաև այն քաղաքներում, որոնք համարվում են զբոսաշրջային կենտրոններ:
Այսինքն՝ ստացվում է՝ կառավարությունը ցանկանում է արգելել մամուլով բուքմեյքերական գովազդը, որպեսզի նպաստի խաղամոլների թվի նվազմանը, իսկ մյուս կողմից՝ հնարավորություն է ստեղծում նոր խաղատների ստեղծման, այն էլ՝ նույնատիպ պայմաններով: Սա նշանակում է, որ կառավարությունն ազնիվ չէ իր հայտարարություններում և իրականում Նիկոլ Փաշինյանին քննադատող մամուլին ֆինանսապես խեղճացնելու խնդիր է իր առջև դրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան