Երևանում փողոցում կնոջը ծեծող տղամարդը բերման է ենթարկվել
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանում հայտնաբերվել և ոստիկանություն Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել նոյեմբերի 10-ին հրապարակված տեսանյութում կնոջը ծեծի ենթարկած տղամարդը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Աղբյուրը հիշեցնում է, որ երեկ համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Պարզվել էր նաև տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում էին միջոցառումներ։ Նախապատրաստվում են նյութեր:
Հարակից հրապարակումներ`
- Պարզվել է փողոցում կնոջը ծեծող տղամարդու ինքնությունը
- Փողոցում կնոջ ծեծի մասին հաղորդում. «Իրավունքի ուժ»
- Տղամարդը փողոցում ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցնում կնոջը, քաշում մազերը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում