Համաժողով՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի վերաբերյալ
Նոյեմբերի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ անցկացրել են համաժողով՝ նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի վերաբերյալ ՀՀ Գործողությունների ազգային երկրորդ ծրագրի (ԳԱԾ) քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։
«Համաժողովին մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններ:
Մասնակիցներին տեսաուղերձով ողջույնի խոսք են հղել ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:
ԱԳ նախարարի տեղակալը․ իր ելույթում կարևորելով «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով երկրորդ ազգային ծրագրի մշակումը, ընդգծել է, որ այն անդրադառնում է նաև ներկայիս մարտահրավերներին, 2020 թվականի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիվ պատերազմի արդյունքում սահմանամերձ շրջանների և Արցախի կանանց առջև ծառացած խնդիրներին, այդ թվում՝ բռնի տեղահանված, հակամարտության ազդեցությունը կրող և անվտանգային նոր իրավիճակում հայտնված կանանց:
Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են Ծրագրի տարբեր բաղադրիչները, վերահաստատեցին նման փաստաթղթի անհրաժեշտությունը դրա հետագա իրականացումն ապահովելու համար, պետություն-հասարակական կազմակերպություններ-միջազգային հանրություն համագործակցության կարևորությունը»,- հայտնում են ԱԳՆ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը