Գորիսի ղեկավարն ու տեղակալը կալանավորված են, ո՞վ է իրականացնելու համայնքի ղեկավարի պարտականությունները. Աշոտ Սիմոնյան
«Գորիս համայնքի վերընտրված ղեկավարն ապօրինաբար շարունակում է մնալ կալանքի տակ։ Երեկ որոշում է կայացվել ապօրինաբար կալանավորել համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին։ Ո՞վ է իրականացնելու համայնքի ղեկավարի պարտականությունների կատարումն այս պարագայում»,- ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը՝ մեջբերելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունը։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է՝
«1. Մինչեւ համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված որոշումը (արձանագրությունը, հաղորդումը, վկայականը) Հայաստանի Հանրապետության կառավարություն (մարզպետարան) մուտքագրվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի»։
2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Համայնքի ղեկավարի կողմից մեկ ամսից ավելի իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ մինչեւ դրա առաջացնող հանգամանքների վերացումը՝ վերջինիս լիազորությունների կատարումը դրվում է համայնքի ղեկավարի տեղակալի վրա, իսկ այդ պաշտոնը թափուր լինելու պարագայում՝ մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:
Նախագիծը հանձնաժողովում ներկայացնող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նախ հարց տվեց՝ ի՞նչ է նշանակում՝ ո՞նց է կարգավովելու. «Այսինքն մեկ ամիս ա՞նց։ Հույս ունեմ, մեկ ամսից հետո նրանցից որևէ մեկը կալանավորված չի լինի»։
Ա. Սիմոնյանը կրկին մեջբերեց օրենքի կոնկրետ դրույթը ու հարցրեց. «Ո՞վ է իրականացնելու համայնքի ղեկավարի պարտականությունների կատարումն այս պարագայում։ Կոնկրետ դեպք»։
Վ.Տերտերյանն ասաց. «Շատ կոնկրետ դեպքին կպատասխանի համայնքի ավագանին»։
Հարակից հրապարակումներ`
- «Գորիս» ՔԿՀ-ն չի ընդունել ինքնակամ ներկայացած Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին
- Առուշ Առուշանյանն իրավունքի ուժով ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար
- Համոզված եմ՝ այս փոփոխությունը հաստատ որևէ համայնքում կիրարկման նպատակով է բերված. Կյուրեղյան
- Էմին Երիցյան. Կենտրոնական իշխանության կողմից պաշտոնակատարի նշանակումը հակասում է տեղական ժողովրդավարության սկզբունքների
- Միգուցե մարզպետը նշանակի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար իր ցանկությամբ, արդյո՞ք վտանգ չեք տեսնում. Կյուրեղյանը՝ Տերտերյանին
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը