Արմեն Գրիգորյանը խոստովանում է՝ Բաքվի հետ պայմանավորվածություն կար
«Ադրբեջանի հետ պայմանվորվածություն է եղել Գորիս-Կապան ճանապարհն օգտագործել մինչև պատրաստ կլինի այլընտրանքային ճանապարհը»,- այս մասին հայտարարել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, մինչև երեկ Հայաստանի քաղաքացիներն այդ ճանապարհն օգտագործել են, հիմա չեն կարող։
«Կարող են, բայց մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, որը վերանոոգել ենք, անցանելի է»,- ասաց նա։
Անդրադառնալով ընդդիմության այն հայտարարություններին, որ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին այլընտրանքային ճանապարհի պատրաստ լինելու մասին ու հենց նույն օրը խոսվեց մաքսակետերի տեղադրման մասին՝, նա նշեց. «Նախնական պայմանավորվածություն եղել է Ադրբեջանի հետ»։
Հարցին, թե ինչու է Ադրբեջանը մաքսակետեր տեղադրում այն պարագայում, երբ չեն իրականացվել սահմանագծման ու սահմանազաման աշխատանքներ, Գրիգորյանը պատասխանեց.
«Գործել ենք ողջամտության տրամաբանության շրջանակներում։ Գոյություն ունեն քարտեզներ։ Շեղումը կարող է լինել մի քանի հարյուր մետր»։
Հարակից հրապարակումներ`
- Հավանաբար ՀՀ քաղաքացիները վճարելով կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհը. ՀՀ ԱԽՔ
- Ադրբեջանը այսօրվանից սահմանային և մաքսային հսկողության կետեր կտեղադրի ՀՀ-ում՝ Գորիս-Կապան ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին