Բելառուսի ՊՆ-ն հայտնել է հակամարտություն սանձազերծելու Լեհաստանի պատրաստակամության մասին
Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինն ասել է, թե տպավորություն է ստեղծվում, որ Լեհաստանը ցանկանում է սանձազերծել հակամարտությունը՝ ԵՄ-ին ներքաշելով դրա մեջ։
«Տպավորություն է ստեղծվում, որ մեր հարևանները, այդ թվում՝ Լեհաստանը, իրենց ներքաղաքական, ինչպես նաև Եվրամիության խնդիրները լուծելու շրջանակներում, պատրաստ են սանձազերծել հակամարտություն, որի մեջ ուզում են ներքաշել Եվրոպային։ Ցանկանում ենք զգուշացնել «տաք գլուխներին», որ շանտաժի և սպառնալիքների լեզուն անընդունելի է: Բելառուսական ուժերը պատրաստ են կոշտ պատասխան տալ ցանկացած հարձակման»,-նախարարի խոսքերն է մեջբերել «Sputnik Բելառուսը»։
Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր սպառնալիքների ու մարտահրավերների արձագանքման համար ստեղծված համակարգը թույլ է տալիս ապահովել երկրի անվտանգությունը, այդ թվում, անհրաժեշտության դեպքում, նաև գլխավոր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ։
Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Բելառուսի հետ սահմանին 15000 զինվորական, տանկ, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ ծանր զինատեսակներ կենտրոնացնելու Լեհաստանի որոշումը չի կարող համարժեք պատասխան անվանել միգրացիոն ճգնաժամին։ Նախարարությունը նշել է, որ այն ավելի շատ նման է հարվածային զորախմբերի ձևավորմանը և ընդգծել, որ լեհ զինվորականների գործողությունները հակասում են բոլոր միջազգային և երկկողմ պայմանավորվածություններին։
Լեհաստանն ավելացրել է անվտանգության ուժերի թիվը Բելառուսի Գրոդնոյի շրջանի Բրուզգի անցակետում՝ բելառուսա-լեհական սահմանին մոտ, երկու հազարանոց փախստականների ինքնաբուխ ճամբարի հայտնվելու ֆոնին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան