Թագուհի Թովմասյան. Պատրաստ եմ հենց վաղն էլ վայր դնել պատգամավորական մանդատս
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.
«Պատրաստ եմ հենց վաղն էլ վայր դնել պատգամավորական մանդատս։
Խորհրդարանական գործունեությանս առաջին օրերից այս հարցում ունեցել եմ հստակ դիրքորոշում. Կա՛մ մանդատը պետք է ծառայի երկրի պետական շահի սպասարկմանը, կա՛մ իմաստ չկա այն պահելու:
Այսօր, երբ չեմ կարողանում ինձ վստահված մանդատով հայրենիքիս սահմանների պաշտպանության հարցում օգտակար լինել, երբ հայրենիքիս սպառնացող վտանգները չեմ կարողանում չեզոքացնել այդ մանդատով, ու շարունակապես փոքրանում է մեր երկիրը, ամեն պահ պատրաստ եմ վայր դնել այն:
Բայց նույնիսկ այս պարագայում այդ ուղղությամբ իմ կողմից գործադրվող ջանքերը նշված խնդիրների լուծման գործում չեն պակասի. հետևողական եմ լինելու, ինչպես եղել եմ անցնող 3 տարիներին»։