Լճաշենում գտնված քառանիվ սայլը՝ նոր բացված վիճակում
Շուրջ 65 տարի առաջ՝ 1956 թվականին, ձևավորվել է Լճաշենի հնագիտական արշավախումբը, որը ղեկավարում էր պ.գ.թ. Հարություն Մնացականյանը։
Հ. Մնացականյանի գլխավորությամբ 1956-1974 թվականներին Լճաշենում պեղվել են դամբանադաշտեր, բնակատեղիներ և կիկլոպյան ամրոցը։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Լճաշենի առաջին տեղամասում, ամրոցի հարևանությամբ տեղորոշվող, լճի ջրերից ցամաքած հատվածներում բացված անվավոր փոխադրամիջոց պարունակող դամբանները, որոնք բացառիկ են ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար։
Պեղումների ընթացքում հայտնաբերված նմուշները պահվում են Հայաստանի պատմության թանգարանում:
Թանգարանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ քառանիվ սայլն է՝ նոր բացված վիճակում (I տեղ., VIII դամբանաբլուր, ուշ բրոնզի դար (մ.թ.ա. 15-14-րդ դարեր)։ Սայլի մոտ կանգնած է արշավախմբի ղեկավար Հ. Մնացականյանը: