Ղրիմը ՆԱՏՕ-ին հորդորել է Սև ծովում սիրախաղ չանել
Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակ Վլադիմիր Բոբկովը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել սիրախաղ չանել Սև ծովում՝ սադրանքներ կազմակերպելով Ղրիմի ափերի մոտ։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր Սև ծովում ԱՄՆ-ի և նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցների ռազմական ակտիվության աճի մասին։ Բրիտանական ռազմաօդային ուժերի RC-135 հետախուզական ինքնաթիռը փորձել է մոտենալ Ղրիմի հարավ-արևմտյան սահմանին, այն կանխելու համար երկինք է բարձրացել Սու-30 կործանիչը։
«Մեր սահմաններին մոտենալու պրակտիկան շարունակվում է, և այստեղ երկու կողմ կա: Առաջինը ռազմականն է, երբ օտարերկրյա պետությունների իշխանությունները սկսում են սիրախաղ անել, երևի մոռանալով, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ գլոբալ հակամարտությունները ողջ աշխարհի համար: Մեր սահմաններին նման մոտեցումները, օտար երկրների կողմից Ռուսաստանին ուժի ստուգում անցկացնելու փորձ է, թե ինչ աստիճանի լրջությամբ է նա պատրաստ պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը: Նրանք հետախուզություն են իրականացնում, բայց Ռուսաստանի Դաշնության սահմանը կողպված է»,-«ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Բոբկովը։
Նրա կարծիքով, Ղրիմի ափերի մոտ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ակտիվացումը պատահական չէ, քանի որ թերակղզին ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է։
«Երկրորդ կողմը քաղաքական է, այն կարելի է շատ ավելի հստակ նկատել: Ամեն անգամ Ղրիմի սահմաններին մոտենալով՝ մեր հակառակորդները փորձում են հիշեցնել, որ իրենք չեն ճանաչում թերակղզու կարգավիճակը և չեն մոտենում Ռուսաստանի Դաշնության տարածքին, այլ՝ այն պետության տարածքին, որը ողջ ուժով ձգտում է ՆԱՏՕ մտնել: Եվ այս ամենը շուտ չի ավարտվի, քանի որ արևմտյան երկրներում քաղաքական գործիչների սերունդ է եկել իշխանության, որը դաստիարակված չէ անցյալ դարի պատերազմի ողբերգությունների վրա»,-ասել է փոխխոսնակը։