Մեծ Բրիտանիան համաձայնել է վճարել Իրանի պարտքը՝ 1974 թվականի խզված պայմանագրի համար
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քյանին ասել է, որ Իրանը և Մեծ Բրիտանիան սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել Թեհրանին վճարել 400 միլիոն ֆունտ ստեռլինգ (535 միլիոն դոլար) պարտք 1979 թվականին չմատակարարված տանկերի համար: Bloomberg-ի հրապարակած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Պարտքի մարման հիմնական հարցը և դրա մակարդակը համաձայնեցված են, սակայն վճարման եղանակի և գործընթացի հարցը դեռ լուծված չէ»,-Եվրոպա կատարած այցի ժամանակ ասել է իրանցի դիվանագետը։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2012 թվականին Մեծ Բրիտանիային կոչ էր արել փոխհատուցում վճարել Իրանին 1974 թվականին Միջազգային ռազմական ծառայությունների (IMS) և Իրանի միջև պայմանագիրը Անգլիայի կողմից խափանելու համար: Այս պայմանագրով ընկերությունը պարտավորվում էր Իրանին մատակարարել ավելի քան 1000 միավոր բրիտանական տանկ, սակայն 1979 թվականին Իրանում տեղի ունեցած հեղափոխության և իսլամական հոգևորականության իշխանության գալու պատճառով, Լոնդոնը հրաժարվեց կատարել պայմանագրի պայմանները։ Թեհրանը դեռ չի կարող փոխհատուցում ստանալ, քանի որ բրիտանական իշխանությունները պնդում են, որ չեն կարող մարել պարտքը, քանի որ Իրանի պաշտպանության նախարարությունը պատժամիջոցների տակ է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա