Մհեր Գրիգորյանի արձագանքը Ասադովին՝ ԼՂ խնդիրը չի կարող ուժով լուծվել
«ԼՂ խնդիրը չի կարող լուծվել ուժով։ Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի ներքո»,-այսպես արձագանքեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի՝ ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի օնլայն նիստի ժամանակ հնչեցրած հայտարարություններին։
Խնդրի խաղաղ կարգավորման հասնելու համար Գրիգորյանը կարևորեց, որ Ադրբեջանը որդեգրի կառուցողական մոտեցում, հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից, թշնամական գործողություններից։
Նշենք, որ մինչ այդ Ադրբեջանի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերին Ադբեջանը ՄԱԿ-ում հայտարարություն է տարածել, որ Լեռնային ղարաբաղ այլևս գոյություն չունի, «Ադրբեջանում կա Ղարաբաղյան տնտեսական շրջան ու Զանգեզուրյան տնտեսական շրջան»։