Ուկրաինան և Թուրքիան պայմանագիր են կնքել ԱԹՍ-ների շարժիչների մատակարարման համար
Հարձակողական անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությունը հայտարարել է ուկրաինական «Իվչենկո-Պրոգրես» պետական ձեռնարկության հետ նոր անօդաչու թռչող սարքերի շարժիչների մատակարարման պայմանագիր կնքելու մասին։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Մենք պայմանագիր ենք կնքել ուկրաինական առաջատար «Իվչենկո-Պրոգրես» ընկերության հետ՝ հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության մեր նախագծում AI-322F տուրբոռեակտիվ շարժիչների մատակարարման և AI-25TLT տուրբոռեակտիվ շարժիչների ինտեգրման համար», - հայտնել են ընկերությունից։
Նշվում է, որ պայմանագիրը կնքվել է Ստամբուլում SAHA EXPO պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան և Թուրքիան հուշագիր են ստորագրել Կիևի մոտակայքում կառուցվող Բայրաքթարի կենտրոնի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա