Չինաստանի հեռավոր գյուղի բնակիչները 15 տարի են անցկացրել ժայռափոր ճանապարհ կառուցելու համար
Չինաստանի Շանսի նահանգի հեռավոր գյուղերից մեկի՝ Շենլոնգվանի բնակիչները 15 տարի են անցկացրել ժայռերի մեջ ճանապարհ կառուցելով, որպեսզի կարողանան կապ ունենալ երկրի մյուս հատվածների հետ և խուսափել աղքատությունից: Այս մասին գրում է «Oddity Central»-ը։
ժայռերի մեջ գտնվող գյուղը միշտ հայտնի է եղել այնտեղ աճող ընկույզով և տանձով, սակայն բերքահավաքից հետո ապրանքը շուկա հասցնելը լուրջ մարտահրավեր էր տեղացիների համար: Մինչև 2000-ական թվականները շրջանի կենտրոնական քաղաք հասնելու համար նրանք ստիպված էին շրջանցել երեք տարբեր նահանգում գտնվող 8 քաղաք կամ վտանգելով կյանքն անցնեին նեղ աստիճանահարթակով, որպեսզի հասնեին լեռնանցքին:
Մի օր գյուղի բնակիչները որոշեցին, որ իրենք պետք է փոփոխություններ անեն, և եթե իշխանությունները ճանապարհ չկառուցեն դեպի գյուղ, ապա իրենք դա կանեն:
Գյուղը շրջապատված է ժառերով, և ճանապարհ կառուցելն այնքան էլ հեշտ գործ չի եղել: Գյուղացիները ստիպված են եղել փորել ժայռերը, որպեսզի Չինաստանի մյուս քաղաքների հետ կապող ճանապարհ ունենան:
Նրանց կառուցած ճանապարհի երկարությունն ընդամենը 1526 մետր է, սակայն այն իրականություն դարձնելու համար 15 տարի է պահանջվել: Ճանապարհի կառուցման արդյունքում շրջանում զարգացել է նաև զբոսաշրջությունը, և բնակիչները նոր զբաղվածություն են ձեռք բերել: