Հայտնի են դարձել Ռուսաստանում ճանապարհորդության համար ամենաէժան ուղղությունները
Պարզվել են Ռուսաստանում այն երթուղիները, որտեղ գները զգալի նվազել են։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Մասնավորապես, առցանց ծառայության վերլուծաբանները կազմել են տարվա ամենաէժան ուղղությունների վարկանիշը՝ վերլուծելով նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում թռիչքների ամրագրումների տվյալները։
Ցանկում ներառված են այն երթուղիները, որտեղ միջին նվազումը տատանվել է 20-63 տոկոսի սահմաններում։
Ցուցակը գլխավորում է Սանկտ Պետերբուրգից Տոմսկ չվերթը։ Այստեղ գինը 63 տոկոսով ցածր է, քան մեկ տարի առաջ: Երկրորդ տեղը զբաղեցնում է Տյումենից Սիմֆերոպոլ օդային ճանապարհորդությունը։ Այստեղ գինը նվազել է 59 տոկոսով՝ 12,4-ից հասնելով 5,1 հազար ռուբլու։ Երրորդ տեղում Նիժնևարտովսկի-Միներալնիե Վոդի ուղղությունն է, որի գինը նվազել է 56 տոկոսով՝ հասնելով 5,1 հազար ռուբլի։
Հնգյակում ներառվել են նաև Սիմֆերոպոլից Մուրմանսկ և Մոսկվայից Բառնաուլ թռիչքները. այս ուղղություններով ավիատոմսի գինը նվազել է համապատասխանաբար 51 և 46 տոկոսով։