Սիրիան ծրագրում է սկսել «Sputnik V»-ի արտադրություն
Սիրիայում ռուսական Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության մեկնարկի շուրջ բանակցություններ են սկսվելու առաջիկա օրերին։ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության հետ տված հարցազրույցում ասել է «SAR» արդյունաբերության նախարար Զիյադ Սաբբագը։
«Առաջիկա երկու օրվա ընթացքում Ռուսաստանի և Սիրիայի միջև բանակցություններ կանցկացվեն ռուսական պատվաստանյութի արտադրությունը սկսելու համար: Առաջարկը եղել է ռուսական կողմից»,- ասել է Սաբբագը։
Նախարարի խոսքով՝ նախատեսվում է ստեղծել համատեղ հանձնաժողով՝ պատվաստանյութերի արտադրության մեկնարկի կազմակերպչական հարցերը ավարտին հասցնելու համար։
«Ռուսական պատվաստանյութն ապացուցել է իր արդյունավետությունը Սիրիայում կիրառման ընթացքում»,- հավելել է նա։