Մահացել է երգիծաբան-գրող Վիկտոր Կոկլյուշկինը
«Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարվել է 75-ամյա երգիծաբան Վիկտոր Կոկլյուշկինի մահվան մասին։ Այս մասին հաղորդում է «Ռiիա Նովոստի» գործակալությունը։
«Մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն է եղել»,- ասել է հաղորդավարը։
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվել։
Վիկտոր Կոկլյուշկինը ծնվել է Մոսկվայում, փոխել է բազմաթիվ տարբեր մասնագիտություններ, սկսել է իր գրական գործունեությունը 1969 թվականից։
Նրա ստեղծագործություններով աստիճանաբար սկսել են ելույթ ունենալ էստրադայի տարբեր արտիստներ։ Տարիների ընթացքում նրա մենախոսությունները կարդացել են Եվգենի Պետրոսյանը, Վլադիմիր Վինոկուրը, Էֆիմ Շիֆրինը, Կլարա Նովիկովան։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները