Դեսպաններ են նշանակվել Գերմանիայում և Իսպանիայում
Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վիկտոր Ենգիբարյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Վիկտոր Ենգիբարյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Իսպանիայի թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սոս Ավետիսյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Սոս Ավետիսյանին նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: