Մահացել է «Moody Blues» խմբի թմբուկահար Գրեմ Էջը
80 տարեկանում կյանքից հեռացել է բրիտանական «Moody Blues» ռոք խմբի համահիմնադիր և թմբկահար Գրեհեմ Էջը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով «Sun» թերթին։
Moody Blues-ը հիմնադրվել է 1964 թվականին Բիրմինգհեմում և հանդիսանում է աշխարհի ամենահին ակտիվ ռոք խմբերից մեկը։
Էջը, ով միակ անդամն է եղել սկզբնական կազմից, դադարեցրել է հյուրախաղերը 2018 թվականին։ Նույն թվականին խմբի երկրորդ ալբոմը՝ «Days Of Future Passed», թողարկված 1967 թվականին, ԱՄՆ-ի չարթերում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
Ընդհանուր առմամբ, խումբը վաճառել է 70 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 18 պլատինե և ոսկե ձայնասկավառակներ։
Վերջին ալբոմը թողարկվել է 2003 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները