Վրաստանի և Թուրքիայի սահմանապահները համատեղ զորավարժություններ են անցկացրել
Վրացի և թուրք սահմանապահները համատեղ ուսումնավարժանքներ են իրականացրել Սամցխե-Ջավախեթի մարզի սահմանամերձ հատվածում: Այս մասին գրում է Վրաստանի Առաջին ալիքը, վկայակոչելով երկրի ՆԳՆ հաղորդագրությանը։
Զորավարժանքներին մասնակցել են Վրաստանի սահմանապահ ոստիկանության Ախալցխայի վարչության ռազմավարական և Թուրքիայի Զինված ուժերի 25-րդ գումարտակի խմբերը:
Ըստ զորավարժությունների սցենարի նախատեսվում էր անօրինական ներգաղթյալների ձերբակալում և պետական սահմանով խոշոր եղջերավոր անասունի անօրինական փոխադրման փորձի կանխում իրականացնել:
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժանքի նպատակը փորձի փոխանակում է ցամաքային սահմանների պահպանության ոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են