ԱՄՆ-ն զգուշացնում է, որ Ռուսաստանը հնարավոր է ներխուժի Ուկրաինա
Միացյալ Նահանգները ԵՄ դաշնակիցներին նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է դիտարկել հնարավոր ներխուժումն Ուկրաինա, քանի որ լարվածությունը Մոսկվայի և ԵՄ-ի միջև ներգաղթյալների և էներգետիկ մատակարարումների հարցերում խորանում է: Այս մասին գրում է «Bloomberg» գործակալությունը։
Վաշինգտոնը լրջորեն հետևում է ռուսական ուժերի տեղակայմանն Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում և հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ իր մտահոգություններն է փոխանցում եվրոպացի գործընկերներին:
Ըստ աղբյուրի՝ նման գնահատականը կարող է հիմնված լինել տեղեկությունների վրա, որոնք ԱՄՆ-ն դեռ չի կիսել եվրոպական երկրների կառավարությունների հետ:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչները հինգշաբթի երեկոյան հայտարարել են, որ ԱՄՆ-ն խորհրդակցում է դաշնակիցների հետ ռուսական զորքերի տեղաշարժը՝ Ուկրաինան համարելով իրենց գործընկեր և դատապարտելով ցանկացած «ագրեսիվ գործողություն» Ռուսաստանի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները