Ուկրաինայի հայերը Երևանի կենտրոնում սքեյթ պարկ կբացեն
Նոյեմբերի 15-ին Երևանում կբացվի առաջին սքեյթ-պարկը։ Օղակաձև զբոսայգում կառուցվել է նոր ու ժամանակակից հանրային սքեյթ-պարկ։ Այն մայրաքաղաքին ու նրա բնակիչներին է նվիրել Ուկրաինայի հայերի միությունը: Երիտասարդներն այլևս ստիպված չեն լինի Հայաստանում հարմար վայր փնտրել՝ սքեյթ վարելու համար:
Կազմակերպիչների փոխանցմամբ, սքեյթ-պարկի բացումը տեղի կունենա Նոյեմբերի 15-ին։ Բացմանը ներկա են լինելու Ուկրաինայի հայերի միության նախագահը, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ուկրաինայից։
Բացման արարողությանը կհաջորդի մեծ համերգ՝ հայտնի ու սիրված երգիչներ Հարութ Փամբուխչյանի, Գարիկի, Սոնայի, Ռեինկարնացիա բենդի մասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն են Kazka և Hardkiss ուկրաինական խմբերը։ Միջոցառումը կվարի Գարիկ Պապոյանը։ Մուտքը ազատ է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան