ԱՄՆ-ը, Բրիտանիան և ԵՄ երկրները ՄԱԿ-ի ԱԽ-ում Բելառուսին մեղավոր են ճանաչել միգրացիոն ճգնաժամի համար
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ երկրները կարծում են, որ Լեհաստանի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամը ստեղծվել է Բելառուսի կողմից, և իրենք դա դատապարտում են։ Այս մասին ասվում է վերոնշյալ երկրների համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է հինգշաբթի օրը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փակ խորհրդակցությունների արդյունքներով, գրում է Tass-ը։
Էստոնիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Ալբանիայի հետ միասին, հանդես են եկել՝ «դատապարտելով մարդկանց կազմակերպված ինստրումենտալիզացիան, որոնց կյանքին և բարեկեցությանը վտանգ է սպառնում՝ ի շահ Բելառուսի քաղաքական հետաքրքրությունների»։ Նշվում է, որ Մինսկը նպատակ է հետապնդում «ապակայունացնել իրավիճակը հարևան պետությունների և ԵՄ-ի արտաքին սահմաններում և շեղել ուշադրությունը բուն Բելառուսի ներսում մարդու իրավունքների խախտումներից»:
Նոր պատժամիջոցներ
Կողմերը պատրաստ են քննարկել Բելառուսի իշխանությունների և նրանց դեմ պատժամիջոցները, ովքեր, նպաստում են Լեհաստանի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամին։
«Միասին մենք համերաշխություն ենք հայտնում Լեհաստանի և Լիտվայի հետ, և պատրաստ ենք քննարկել հետագա միջոցները, որոնք մենք կարող ենք ձեռնարկել նրանց աջակցելու համար, ինչպես նաև միջոցներ նրանց դեմ, ովքեր ներգրավված են [նախագահ Ալեքսանդր] Լուկաշենկոյի վարչակարգի գործողություններում ու նպաստում են դրանց՝ ապահովելով Եվրամիության արտաքին սահմանի ապօրինի հատման հնարավորությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Երկրները խոստացել են պահպանել միասնությունը և վճռականությունը՝ պաշտպանելու Եվրամիությունը «բելառուսական իշխանությունների հիբրիդային գործողություններից»: Նրանք նաև կոչ են արել համագործակցել միգրանտների ծագման երկրների հետ, որոնք պետք է զգուշացնեն իրենց քաղաքացիներին «բելառուսական իշխանությունների ծուղակն ընկնելու մասին»։
Արևմտյան երկրները նաև կոչ են արել Մինսկին անհրաժեշտ պաշտպանություն և օգնություն տրամադրել միգրանտներին։
«Մենք ընդգծում ենք, որ բոլոր գործողությունները պետք է ձեռնարկվեն հիմնարար արժեքների հիման վրա՝ մարդկանց կյանքը պաշտպանելու համար»,- ասվում է փաստաթղթում։
Տարածաշրջանային անվտանգության սպառնալիք
Կողմերը նաև բելառուսական իշխանություններին համարում են սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար և կոչ են անում միջոցներ ձեռնարկել նրանց դեմ։
Նշում են, որ Մինսկում իշխանությունների գործողություններն «անընդունելի են և պահանջում են կոշտ միջազգային արձագանք և փոխգործակցություն՝ Բելառուսին պատասխանատվության ենթարկելու համար»։
«Այս [իրավիճակը] ցույց է տալիս, որ Լուկաշենկոյի ռեժիմը սպառնալիք է դարձել տարածաշրջանային կայունության համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ Բելառուսի սահմանին ճգնաժամը, որտեղ տարեսկզբից ներգաղթյալներ են շտապում, կտրուկ սրվել է նոյեմբերի 8-ին։ Մի քանի հազար մարդ բելառուսական կողմից եկել է Լեհաստանի սահման ու չի լքել սահմանային գոտին, նրանցից ոմանք փորձել են մտնել Լեհաստանի տարածք՝ կոտրելով փշալարը։ ԵՄ երկրները մեղադրում են Մինսկին ճգնաժամի միտումնավոր սրման մեջ և կոչ են անում պատժամիջոցներ սահմանել։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի մեղավորն իրենք են՝ արևմտյան երկրները, որոնց գործողությունների պատճառով մարդիկ փախչում են պատերազմից։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հերքել է դեպի Բելառուս ներգաղթյալների տեղափոխմանը ներգրավված լինելու մեղադրանքները
- «Turkish Airlines» և «FlyDubai» ավիաընկերությունները կարող է արգելվեն ԵՄ-ում
- Լեհաստանում արձանագրվել է սահմանի ապօրինի հատման գրեթե 600 փորձ
- Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է անում ընդլայնել Բելառուսի դեմ պատժամիջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները