Էդգար Ղազարյան. Գորիս-Կապան ճանապարհի խնդիրը մոտ է լուծման
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.
«Մեկ ամբողջ օր մամուլի հրապարակումներին ծանոթանալուց հետո, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահպանմանը հետևելու պատասխանատվություն ունեցող Հայաստանի Հանրապետության նախագահը գիտակցել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը սահմանային և մաքսային անցակետեր է դրել այն երկրի տարածքում, որի սահմանները երաշխավորված են Հայաստանի Հանրապետության այն Սահմանադրությամբ, որին ինքը պետք է հետևեր ի պաշտոնե։
Փաստորեն, Ադրբեջանին չի զսպել հուլիսի 1-ից հոկտեմբերի 31-ը Արմեն Սարգսյանի 85 աշխատանքային օրերից 54-ն արտասահմանում անցկացրած լինելու, Դիլիջանում «Մտքերի հայկական գագաթնաժողով անցկացնելու», Սաուդիան Արաբիա պատմական այց կատարելու, ինչպես նաև Գլազգոյում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովում ունեցած ելույթը։
Երկրում տիրող իրավիճակին Հանրապետության նախագահի արձագանքն արտահայտվել է Telegram սոցիալական հարթականում ռուսերեն լեզվով կատարված մի գրառման տեսքով։
Հավանաբար, այդ ահասարսուռ գրառումը կլուծի խնդիրը և Ադրբեջանը ժամ առաջ կփակի իր բոլոր անցակետերը և Գորիս-Կապան ճանապարհի վերահսկողությունը կվերադարձնի Հայաստանին։
Փառք՜ մեր նախագահին։
Կեցցե՛ն Հայաստանի ժողովրդավար, իմաստուն և հայրենասեր իշխանությունները»։
Հարակից հրապարակումներ`
- «Նովէյր» ավիաընկերությունը Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի
- Թաթոյան. Հայաստանից ադրբեջանական մարմիններին հուշում են՝ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից
- Հավանաբար ՀՀ քաղաքացիները վճարելով կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհը. ՀՀ ԱԽՔ
- Վահե Հովհաննիսյան. Նոր Հայաստան, նոր մաքսակետեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան