Պուտինը ԱԽՏԽ-ի գագաթնաժողովում հագել է ավանդական նորզելանդական թիկնոց
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի (ԱԽՏԽ-ի) երկրների ղեկավարների գագաթնաժողովում ավանդական նորզելանդական թիկնոցը է հագել»,-հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
ԱԽՏԽ-ի երկրների ղեկավարներն ավանդաբար գագաթնաժողովների ժամանակ փորձում են հագուստի ազգային տեսակները և այս անգամ էլ չեն հաժարվել դրանից, թեև միջոցառումն անցկացվում է առցանց՝ Նոր Զելանդիայի նախագահությամբ։ Գագաթնաժողովի օրակարգում ներառված են տարածաշրջանի երկրների տնտեսությունների հետհամաճարակային վերականգնման հարցերը, ինչպես նաև մինչև 2040 թվականը ԱԽՏԽ-ի աշխատանքի առանցքային ոլորտները։
Հրապարակված կադրերից երևում է, որ շատ երկրների ղեկավարներ չեն հրաժարվել հագուստի ազգային տարրը փորձելուց, որոնց թվում են Կանադայի, Չինաստանի, Չիլիի, Ֆիլիպինների, Թաիլանդի առաջնորդները, սակայն Ճապոնիայի վարչապետը որոշել էր ձեռնպահ մնալ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ Պուտինը կրում էր նորզելանդական ավանդական հագուստի տարր։